Ալեն Սիմոնյանը Ժնևի համալսարանում պատասխանել է ուսանողների հարցերին
16:51, 17 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում հանդիպել է ուսանողներին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը պատասխանել է ուսանողների հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարածաշրջանային անվտանգության եւ այլ թեմաների շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից մի շարք ուսանողներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում