Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդը կտաքանա 3-5 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մայիսի 19-ի ցերեկը, 20-22-ին՝ առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մայիսի 19-ին և 21-22-ին՝ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում