ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի նստաշրջանին

Armenpress 19:26, 12 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 30-ից մայիսի 3-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի 9-րդ նստաշրջանին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am