Հայաստան է այցելում Ղազախստանի արտաքին գործերի նախարարը

Armenpress 23:24, 17 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով մարտի 17-18-ը Հայաստանում է գտնվելու Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մարտի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am