Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Կանադայում հայտնաբերվել են տիրանոզավրի մնացորդներ՝ որովայնում ձագերով

Կանադայում հայտնաբերվել են տիրանոզավրի մնացորդներ՝ որովայնում ձագերով

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի գիտնականները հայտնաբերել են տիրանոզավրի մնացորդներ, որի որովայնում երկու ձագեր են եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ գիտնականներն այդ հազվագյուտ և անսովոր բրածոն հայտնաբերել են կանադական Ալբերտայում։ Հայտնագործությունը թույլ է տվել գիտնականներին նոր գիտելիքներ ձեռք բերել տիրանոզավրերի վարքագծի և էկոհամակարգում ժամանակին նրանց ունեցած դերի մասին։

Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայտնաբերվել է տիրանոզավրի որովայնի պարունակությունը:

Ըստ հետազոտության համահեղինակներից մեկի՝ գտածոյի յուրահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ կենդանու մարմնում հայտնաբերված մանկական դինոզավրերի մնացորդները ներկայացնում են թռչնանման բրածոների ամենաամբողջական կմախքները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am