Վերին Գետաշենում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
ԳԱՎԱՌ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 7 փողոց, կառուցվել ոռոգման ներքին ցանց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վերին Գետաշենում սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվվել է 126 միլիոն դրամ, որից 88 միլիոն 200 հազար դրամը ՀՀ կառավարության, 31 միլիոն 800 հազար դրամը Մարտունու հմայնքապետարանի ներդրումն է։
Վերին Գետաշենի 7 փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն 690 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսին և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1880 գծամետր ճանապարհ ` 6500 քառակուսի մետր մակերեսով։
Վերին Գետաշենի ոռոգման ներիքն ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում 600 մետր երկարությամբ ոռոգման առուներ են կառուցվել երկաթյա եւ երկաթբետոնյա կիսախողովակներով։ Ծրագրի իրականացման շնորհիվ Վերին Գետաշենի 3 թաղամասի մոտ 100 տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին, իսկ ճանապարհները պաշտպանված կլինեն քայքայման վտանգից։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում