Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն  
ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն  ունեն նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնության կանխարգելման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնությունը կանխարգելելու համար:

Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առջև»,-  գրել է Վահագն Խաչատուրյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am