Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
![Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության
պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության
պայմանավորվածություններ են ձեռք բերել](http://armenpress.am/static/news/b/2024/04/1135634.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, ապրիլի 22-ին այցելել է Հայաստանի պաշտպանության նախարարություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում