Լևերկուզենի «Բայեր»-ը եվրոպական ֆուտբոլի պատմության բացառիկ ռեկորդ է սահմանել
10:40, 10 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Լևերկուզենի «Բայեր»-ը բացառիկ ռեկորդ է սահմանել` անցկացնելով 49 հանդիպում առանց պարտության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի չեմպիոն հռչակված «Բայեր»-ը բոլոր մրցաշարերում, ընդհանուր առմամբ, արդեն 49 հանդիպում է՝ չի պարտվել: 59 տարի շարունակ նմանատիպ ռեկորդը պատկանում էր պորտուգալական «Բենֆիկա»-ին:
«Բայեր»-ն արդեն հաղթել է Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում` ժամանակից շուտ հռչակվելով երկրի չեմպիոն, դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մրցելու է Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր տիտղոսի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում