Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
21:20, 10 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2024 թվականի մայիսի 13-15-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)` Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է մայիսի 10-ին։ Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում