ԵՊՀ-ում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով
13:22, 13 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է՝ չնայած որոշ ուսանողներ միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ դասադուլի կոչերին։
«Արմենպրես»-ի նկարահանող խումբը ԵՊՀ-ի տարբեր լսարաններում լուսանկարներ է արել՝ արձանագրելով դասապրոցեսի բնականոն ընթացքը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները բուհերի ուսանողներին դասադուլի կոչ են արել։ Մամուլում լուրեր են շրջանառվում ԵՊՀ-ում դասադուլի մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում