Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
15:18, 13 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով և հասել է 399-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ 319 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ վարակվածներից 234-ը երեխաներ են, 165-ը` մեծահասակներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում