Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում 
հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որի ընթացքում հայտնել է Իսրայելի վճռականությունը՝ հասնելու Գազայի հատվածում պատերազմի բոլոր նշված նպատակներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ կողմերը քննարկել են նաև իսրայելական բանակի շարունակվող գործողությունը Ռաֆահի շրջանում։

Ըստ աղբյուրի՝ Գալանտն ընդգծել է, որ  Իսրայելը  վճռական է շարունակելու գործողությունները ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 132 պատանդների ազատ արձակմանը և որպես ռազմական և քաղաքական ուժ այդ շարժման  ոչնչացմանը հասնելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am