Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համաձայնությունը ճիշտ ուղղությամբ ընթացող քայլ է համարում

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման 
համաձայնությունը  ճիշտ ուղղությամբ ընթացող քայլ է համարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Իեն Բորջի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին վերջերս ձեռք բերված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ ընթացող քայլ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իեն Բորջը նշել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Հայաստանի հետ սահմանագծման մասին վերջերս հայտարարված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ քայլ է։ Երկու երկրներին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների դինամիկան՝ ի շահ ժողովուրդների»,-նշել է ԵԱՀԿ գործող նախագահը և հավելել, որ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահին՝ մտքեր փոխանակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ ջանքերի վերաբերյալ։

Նա իր գրառման մեջ նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ Մալթայի հանձնառությունը՝ կազմակերպության ճկունությունն ամրապնդելու և համագործակցության ոլորտների ուսումնասիրությանը Բաքվում COP29-ի (Կլիմայի փոփոխության գագաթնաժողով) նախաշեմին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am