Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը 
նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Միջազգային կորպորացիաների և ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրով պանելային քննարկմանը։

Photo 3.jpg (308 KB)

Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո։

«Այսօր մենք պատիվ ունենք հյուրընկալելու մի խումբ մասնագետների՝ տարբեր միջազգային ու տեղական ընկերություններից։ Ձեր աշխատանքը, փորձը և Հայաստանում բիզնես մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերն անգնահատելի են։ Անկախ նրանից թե դուք ներդրող եք, քաղաքականություն մշակող թե տեխնոլոգիական ոլորտի առաջնորդ, ձեր ներդրումն այսօր չափազանց կարևոր է։ Եկեք միասին ոգեշնչենք և ոգեշնչվենք՝ աշխատելով ավելի ինտեգրված և նորարական ապագա ստեղծելու ուղղությամբ», - իր ողջույնի խոսքում ասել է  Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։

Ռալֆ Յիրիկյանը պանելային քննարկման ժամանակ խոսել է թվային տրանսֆորմացիայի մասին և այն բաղադրիչների, որոնք անհրաժեշտ են պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության համար, որպեսզի հեռահաղորդակցության ոլորտը տեխնոլոգիական զարգացում ապրի։

Photo 1.jpg (276 KB)

«Թվային տրանսֆորմացիան անխոս այսօր անհրաժեշտություն է, թվային լուծումները ցանկացած գործընթացի արագությունն ու արդյունավետությունը կարող են բազմապատկել։ Նման փոփոխությունն օգտակար է բոլորի համար՝ պետության, հանրության, բիզնեսի, բայց այս ոլորտում հիմնական խնդիրն ամենևին թվային լուծումները չեն։ Շատ ավելի առաջնային է գրագետ հաղորդակցությունը, որպեսզի ներգրավված բոլոր մասնակիցները գիտակցեն թվային լուծումների հնարավորություններն ու կարևորությունը։ Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք զգալի արդյունքներ ունենալ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենը։

Նշվում է, որ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նպատակն է աջակցել Հայաստանում եվրոպական բիզնես համայնքին, թեթևացնել վերջինիս ինտեգրումը, նպաստել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, ինչպես նաև զարգացնել բիզնես միջավայրը, խրախուսել օտարերկրյա ներդրումները և բարելավել համապատասխան օրենսդրական դաշտը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հունաստանի դեսպան Քրիստոս Սոֆիանապուլոսը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Digital Hub-ի ղեկավար Յացեկ Կուբասը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am