Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շինկիոկուշին կարատեի բաց առաջնություն

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շինկիոկուշին կարատեի բաց առաջնություն

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել Շինկիոկուշին կարատեի բաց առաջնություն՝ նվիրված 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս զոհված հերոս Վեմիր Հարությունյանի հիշատակին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, հուշամրցաշարին մասնակցել են Երևանի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու, Ձորագյուղի, Ծովինարի հարյուրավոր մարզիկներ, որոնցից 49-ը զբաղեցրել են մրցանակային տեղեր։

Հուշամրցաշարին ներկա են եղել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, համայնքապետարանի աշխատակիցները,  Ռ. Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցի փոխտնօրեն Արսեն Մաթևոսյանը, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի տնօրեն Արմեն Խաչատրյանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Վարդենիսի համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը, շնորհակալական խոսքով՝ Հայաստանի Շինկիոկուշին կարատեի Վարդենիսի մասնաճյուղի ղեկավար Արևշատ Գեղամյանը, ով նաև շնորհակալագրեր է հանձնել հուշամրցաշարի կազմակերպման աջակիցներին։

Միջոցառման ավարտին մարզիկները Հայաստանի Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։

 

Խոսրով Խլղաթյան

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am