Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի 
ակցիայի մասնակից է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքի կենտրոնում անցկացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 13-ին Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում, ակցիայի մասնակիցներից մեկի կողմից կատարվել է առերևույթ խուլիգանական արարք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ակցիայի նշված մասնակիցը, տարածքում գտնվող անձանց նկատմամբ  դրսևորելով անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք,  հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել տարածքում գտնվող քաղաքացիներից մեկի հասցեին, կապված ճանապարհը բացելու վերաբերյալ վերջինիս արտահայտած դիրքորոշման հետ, և ձեռքի ափով հարվածել նրա դեմքին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերոնշյալ արարքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։

Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները համակողմանի պարզելու նպատակով։  

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am