Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից

ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը 
հեռացել են Վոլչանսկից

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետը հայտնել է, որ գիշերն ուկրաինական ուժերը գնդակոծել են Բելգորոդ քաղաքը և շրջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում գրել է երկու վիրավորի մասին։

Ըստ նահանգապետի՝ Դուբովոյե ավանում վնասվել է 7 մասնավոր տուն, ինչպես նաև էլեկտրալարերը, Գոլովինոյում՝ մեկ տուն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները Բելգորոդի մարզի երկնքում ոչնչացրել են ամերիկյան երկու HARM հրթիռ, ֆրանսիական երկու Hammer ավիառումբ, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու արկ, ինչպես նաև ինը անօդաչու թռչող սարք։

Բացի այդ, ըստ գերատեսչության՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերի երկնքում խոցվել է ութ ԱԹՍ։

ՌԴ ՊՆ-ն նաև հաղորդել է Ղրիմի թերակղզու երկնքում ամերիկյան օպերատիվ-մարտավարական տասը ATACMS հրթիռ ոչնչացնելու մասին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հայտնել են հյուսիս-արևելյան ուղղությամբ ռուսական մարտավարական ավիացիայի ակտիվության մասին։ Բացի այդ, գիշերը օդային հարձակման ահազանգեր են հնչել Դնեպրոպետրովսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։

Խարկովի մարզում մայիսի 14-ի ընթացքում շարունակվել են մարտերը, իսկ երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Վոլչանսկ քաղաքից «ավելի նպաստավոր դիրքեր» հեռանալու մասին։ Առայժմ պարզ չէ, թե ով է վերահսկում քաղաքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am