Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր

Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից 
հեռացրել են մոտ 350 տոննա ջուր

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 14-ին, ժամը 23:13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղի անձրևաջրեր են լցվել:

440777856_412174878445287_6020707568834683769_n.jpg (141 KB)

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով ջրալցվել են ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):

Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am