Հայ շախմատիստները ոչ-ոքիներով են մեկնարկել Շարժայի միջազգային մրցաշարում
10:16, 15 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկել են Շարժայի շախմատային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը կիսել են միավորը:
Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում