Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում 
սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։

«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 15-ին, ժամը 16։00-ից նախատեսում է հավաք անցկացնել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ։ Մայիսի 14-ին Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ մայիսի 15-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում միջազգային մակարդակի միջոցառում է տեղի ունենալու, որտեղ ելույթ է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր կողմնակիցներին և աջակիցներին կոչ է արել ժամը 16։00-ից հավաքվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ, որտեղ խաղաղ հավաք են անցկացնելու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am