Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում «Ավան Թաուերս» թաղամասում բնակարանի ձեռքբերման համար դիմումների ընդունումը

Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի 
շրջանակում «Ավան Թաուերս» թաղամասում բնակարանի ձեռքբերման համար 
դիմումների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, նշելով, որ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է բոլոր գերատեսչություններին:

Երևանի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է մինչև 2024 թ. մայիսի 31-ը դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ և կատարեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված վճարումը։ Գերատեսչությունները մինչև հունիսի 5-ը պետք է կոմիտե ներկայացնեն ծառայողների դիմում-հայտերը և կայքում ինքնաշխատ եղանակով ձևավորված գերատեսչական տեղեկանքները։

Դիմում-հայտի և գերատեսչական տեղեկանքի ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև ծրագրի մասնակցության պայմանները սահմանող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում:

 «Ավան Թաուերս» թաղամասում հանրային ծառայողներին մեկ փուլով նախատեսված է բաշխել 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի։

Բնակարանների հատակագծերին կարող եք ծանոթանալ ծրագրի կայքէջում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am