Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ 
ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընդգծելու ՀՀ դատախազության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցության արդյունավետությունն ու քննարկելու փոխգործակցության զարգացման հետագա ուղղությունները:

Գլխավոր դատախազն անդրադարձել է 2024 թվականի ապրիլի 26-27-ին Երևանում անցկացված «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովին և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ Խորհրդաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն Խորհրդաժողովի հաջողումն ու ընդլայնված աշխարհագրությամբ մասնակցությունը գնահատել է Գլխավոր դատախազության հետ ամրապնդված համագործակցության արդյունք և հանրապետության գլխավոր դատախազի հետ քննարկել է փոխգործակցության շրջանակում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով շարունակական վերապատրաստումների միջոցով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանն աջակցելու հնարավորությունները, ինչպես նաև փոխգործակցության այլ ուղղությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am