Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել․ նա վիրավոր է
17:37, 15 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կրակել են կառավարության նիստից հետո, որն անցկացվել է մայրաքաղաք Բրատիսլավայից շուրջ 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։
Վարչապետի վիրավորվելու մասին հայտնել է Սլովակիայի խորհրդարանի խոսնակ Լուբոս Բլահան։
Ականատեսներից մեկը Reuters-ին հայտնել է, որ մի քանի կրակոց է լսվել, և ոստիկանությունը ձերբակալել է մեկ տղամարդու և մեքենայով տարել նրան։
Սլովակիայի վարչապետը վիրավոր է, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Footage of the first moments after Slovakia's prime minister, Robert Fico, were shot pic.twitter.com/RoqD0wLBdL
— Capixaba da Gema (@capixabadagema) May 15, 2024
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում