Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ 
բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն արձագանքել է մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր ինքն անձամբ է համակարգում «ցուցարարներին ցրելու, ծեծելու, բերման ենթարկելու» գործընթացը»՝ դրանք որակելով կեղծ լուրեր, որոնց նպատակը ՆԳՆ բարեփոխումները կասեցնելն է։ 

Արփինե Սարգսյանն այդ մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։ 

«Թիրախավորված տեղեկատվական այս գրոհը, ինչի շրջանակում հրապարակվում են բացահայտ սուտ, որոշ շրջանակների կողմից ուղղորդված և ոստիկանական շարքերում պառակտում մտցնելու նպատակ ունեցող տեղեկություններ, նպատակ ունի նաև թիրախավորել և վարկաբեկել ինձ։

Նման գործելաոճը իհարկե այլևս տարօրինակ չէ, քանի որ որոշ շրջանակներ չեն հանդուրժում իմ համակարգմամբ ընթացող, ՆԳ բոլոր ոլորտներին վերաբերող բարեփոխումները, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր երաշխիքների նախատեսմանը, պետական համակարգի ինստիտուցիոնալ կայացմանը, և ցանկանում են ամեն կերպ թիրախավորել, քող գցել կատարված աշխատանքի վրա։ Սակայն նմանատիպ լուրերը ծայրագույն դրևորումն են նրա, որ անձինք նույնիսկ նվազագույն պատկերացումներ չունեն ներքին գործերի և ոստիկանության համակարգերի գործառույթների բաշխման և գործունեության մասին։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ հավաքներին, դրանց բովանդակությանը, տարատեսակ գնահատականներին, ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները։ Այս առնչությամբ տարբեր լուրերին ՆԳ նախարարությունն ու Ոստիկանությունը պատշաճ արձագանքել են։

Կոչ եմ անում կեղծիք տարածելով, առավել ևս անձի բարի համբավը արատավորելով՝ չդառնալ գործիք որոշ շրջանակների համար, քանի որ սրանով ոչ թե վարկաբեկվում է կառույցը կամ պաշտոնյան, այլ հենց լրատվամիջոցը, որը հրապարակում է բացահայտ սուտ տեղեկություններ»,֊նշել է Սարգսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am