Տեղի է ունեցել «Լադանիվա»–ի եվրատեսիլյան ելույթի երկրորդ բեմական փորձը

Armenpress 18:55, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացել է  Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը բեմական փորձից լուսանկարներ է հրապարակել:

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:  «Լադանիվա»-ն հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am