Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Փրկարարները  և կանաչապատման կազմակերպության աշխատակիցները հեռացրել են Երևանի Խորենացու փողոցը փակած բարդին

Փրկարարները  և կանաչապատման կազմակերպության աշխատակիցները 
հեռացրել են Երևանի Խորենացու փողոցը փակած բարդին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 9-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Խորենացու փողոցում բարդին կոտրվել և ընկել է փակելով ավտոճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ պոկված ծառի մի մասը ընկել է էլեկտրական լարերի վրա, իսկ մյուս մասը՝ հայտնվել երթևեկելի հատվածում և խոչնդոտում է երթևկությանը։

Նշվում է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները մասնատել են ծառի ճյուղերը և փրկարարների հետ հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am