Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։

Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան 4 տոմս։

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝ հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ, արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ, արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ:

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային խաղը տեղի կունենա հունիսի 7-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am