Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՌԴ-ն Երևանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չի համարում

ՌԴ-ն Երևանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չի 
համարում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի հայտարարությունը «Ռուսաստան- Իսլամական աշխարհ. Կազանֆորում»-ի ընթացքում։

«Դա ողբերգություն չէ (խմբ․ Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը), կազմակերպությունը (խմբ․ ՀԱՊԿ) շարունակում է աշխատանքը»,- ընդգծել է Պանկինը։

Ավելի վաղ  «Արմենպրես» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանն այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

«Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- նշել էր ԱԳՆ խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am