Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին

Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի 
նախարարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մայիսի 17-ին ընդունել է Կանադայի արտաքինի գործերի նախարար Մելանի Ջոլիին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահականում տեղի ունեցած ընդունելության ընթացքում քննարկվել են քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել տարածաշրջանային և գլոբալ հակամարտությունների ու հակասությունների, հատկապես Գազայի հատվածում առկա հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել են Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել երկկողմ առևտրի մոտ 3 միլիարդ դոլարի ծավալը 5 միլիարդի հասցնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am