Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի 
դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան մայիսի 16-ին ընդունել է Թուրքիայում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երլիքայան այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք հանդիպեցինք բարեկամ և եղբայրական Պաղեստինի մեծարգո դեսպան պարոն Ֆաեդ Մուստաֆային։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն դեսպանին բարեհամբույր այցի համար։ Մաղթում եմ Աստծո ողորմությունը հոկտեմբերի 7-ից ի վեր դաժանության սահման չունեցող հարձակումների հետևանքով նահատակված պաղեստինցիներին: Ինչպես մեր նախագահն է ամեն առիթով նշում, Գազան պատկանում է պաղեստինցիներին և այդպիսին կմնա հավերժ: «Թուրքիան միշտ կանգնած է իր պաղեստինցի եղբայրների կողքին և միշտ էլ կշարունակի դա անել»,- գրառման մեջ նշել է նա։

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ղեկավար Օքայ Մեմիշը և Միգրացիայի վարչության ղեկավար Աթիլլա Թորոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am