Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
17:20, 17 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի ապրիլի ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, 2024 թվականի ապրիլի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
Ըստ աղբյուրի՝ հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 60.8 մլն դրամի չափով տուգանք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում