Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
19:26, 17 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիան մտադիր է հանդես գալ ԵՄ-ում օտարերկրյա գործակալների մասին օրենքների ներդրման օգտին, որը նման կլինի վրացականին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է հայտարարել է Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանը:
«Մեր նպատակն է ոչ թե վետո դնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի օրենքի վրա, այլ նպաստել ԵՄ-ում համանման օրենքների ներդրմանը»,- նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա ընդգծել է, որ պետության պաշտպանությունը օտարերկրյա անցանկալի միջամտությունից ոչ թե ժողովրդավարության սպառնալիք է, այլ պայման:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում