Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
21:34, 17 Մայիս 2024
ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի մայիսի 17-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից արդեն գտնվել է 1900 մետր 47 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»ՊՈԱԿ-ից, նախորդ տարվա նույն օրը Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 44 մետր բարձրության վրա։
Այս տարվա հունվարից մինչ մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 91 միլիոն 291 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում