Ռաֆայել ԻԱ․ Հոգևոր Տերը այցելել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին

Armenpress 12:16, 6 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Ծայրագույն Պատրիարք և ամենայն Հայոց կաթողիկե հայրապետն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաղորդագրությունը։

«Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքի մէջ ընդունեց Ռաֆայէլ ԻԱ. Հոգևոր Տիրոջը։ Հանդիպմանը ներկա էին նաև հոգևոր հայրեր։ Շուրջ մեկ ժամ տևած հանդիպումը առիթ հանդիսացավ Քրիստոսի հրաշափառ Հարության տօնի կապակցությամբ բարեմաղթանքների փոխանակման, ինչպէս նաև Լիբանանին, Հայաստանին և ընդհանրապես հայ ժողովրդին հուզող խնդիրներին անդրադառնալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am