Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Armenpress 21:59, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Կուրգանի մերձակայքում գտնվող Տոբոլ գետի ջրի մակարդակը առավոտյան բարձրացել է ևս 29 սանտիմետրով և հասել 999 սանտիմետրի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

Կուրգանի շրջանի 18 բնակավայրերի բնակիչներին հորդորել են տարհանել ջրհեղեղի պատճառով: 

Ջրհեղեղի հետ կապված իրավիճակը լարված է, ջրի մակարդակը բարձրանում է, շրջանի շատ բնակավայրեր կարող են հայտնվել ջրհեղեղի գոտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am