ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

Armenpress 19:38, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենը կայցելի Իրան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Իրան կժամանի մայիսի 6-7-ը՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների համար»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Իրանը հասցրել է հարստացված ուրանի արդյունահանումը մինչև 60%, այդ թվում՝ Նաթանզի ստորգետնյա օբյեկտում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am