Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում

Armenpress 21:37, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոչ մի պետություն չպետք է շահագրգռված լինի տիեզերքում միջուկային զենք տեղակայելու հարցում, քանի որ Երկրի ուղեծրում միջուկային պայթյունը կարող է ծանր հետևանքներ ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարի տիեզերական քաղաքականության գծով օգնական Ջոն Փլամի հայտարարությունը:

Միևնույն ժամանակ Պենտագոնի ներկայացուցիչը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը շատ լուրջ է վերաբերվում Ռուսաստանի հայտարարություններին տիեզերքում նման զենք տեղակայելու հնարավորության վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am