Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ 
Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն առաջիններից է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Զախարովան այդ մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

 «Այդ սգո օրն ունի պատմական, հոգեւոր եւ բարոյաքաղաքական նշանակություն մեր դաշնակից Հայաստանի, մեր բարեկամ ժողովրդի եւ Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի համար։ Մենք այդ ողբերգությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am