Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Նոր գիրք»-17/24. Սարգսյան, Ֆրենչ, Կոլլոդի

«Նոր գիրք»-17/24. Սարգսյան, Ֆրենչ, Կոլլոդի

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն․ Նորայր Սարգսյան, «Հանրապետություններից երրորդը»

437185176_465560609465604_6202531187545595502_n.jpg (78 KB)

Վեպը Հայաստանի անկախության շրջանի հոգեբանական պատկերն է պատերազմից հետո՝ մարդկային պարզ հարաբերությունների դրվագումներով։

Հանրապետություններից երրորդը՝ դարերով երազածը, չափազանց սիրելի ու մոտ, բայց երբեմն հոգեբանորեն այնքան հեռու՝ ասես առասպել լինի: Այս գրքում, ի տարբերություն նախորդի, իրականության չափաբաժինը փոքրացել է, շատացել է մոգական ռեալիզմը։

Բնորոշ կերպարներ, տաղտկալիորեն ծանոթ ու կրկնվող կենցաղ ու առօրյա, ստի և պաթետիզմի գերակայությամբ մարդկային շփումներ ու հարաբերություններ, ժամանակներին հատուկ սիմվոլներ։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն․ Թանա Ֆրենչ, «Որոնողը»

440341114_8294472993899441_4289557770806027496_n.jpg (75 KB)

Իռլանդացի արձակագիր և թատրոնի դերասանուհի Թանա Ֆրենչի «Որոնողը» գիրքը համարվում է իր լավագույն գործը։

Այս դետեկտիվի գլխավոր հերոսը Չիկագոյից տեղափոխվում է Իռլանդիայի գյուղերից մեկը՝ երազելով խաղաղ միջավայրի և անկեղծ զրույցների մասին։ Սակայն նրա երազանքները վերածվում են սովորական ոստիկանի աշխատանքի և նա սկսում է բացահայտել արկածներով լի մի պատմություն։

Գիրքը լույս է ընծայել «Էջ» հրատարակչությունը։

Մանկապատանեկան գրականություն․ Հայտնի հեքիաթագիրներ /Կարլո Կոլլոդի«Պինոքիոյի արկածները»

440325712_1039104547831681_6146692713349402197_n.gif (382 KB)

Ի՞նչ է պատահում երեխաների հետ, երբ նրանք սկսում են ստել: Մեկի ականջներն են կարմրում, մյուսն սկսում է կակազել: Իսկ մեր հերոսի՝ Պինոքիո անունով տղայի քիթը ստելիս երկարում էր: Եվ որքան շատ էր ստում, այնքան ավելի էր երկարում:

Այս հեքիաթը հրապուրիչ և միաժամանակ հուզիչ պատմություն է կախարդական աշխարհի մասին, որտեղ ապրում են բարի վարպետ Ջեպետոն, Խոսող Ծղրիդը, խորամանկ Կատուն և Աղվեսը, տխուր Առլեքինոն, բարի Փերին և շատ ու շատ այլ հերոսներ: Փայտե տիկնիկը երազում է իսկական տղա դառնալու մասին, սակայն մինչ կապտածամ փերին կկատարի Պինոքիոյի երազանքը, վերջինս պետք է անցնի ծանր փորձություններով, ունենա զարմանահրաշ արկածներ և շատ բան սովորի:

Գիրքը ներկայացնում է հասունացման բարդ խնդիրը, իսկ Պինոքիոյի արկածների հեքիաթային հանգամանքները, նրա վարքը, հանդիպումները և ոչ հեշտ տրվող որոշումներն ընթերցողին կսովորեցնեն պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, տարբերել ճիշտը ստից:

Այս հրաշալի գրքի ընթերցումը միշտ ուրախություն է պարգևում երեխաներին և մեծահասակներին:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am