Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Լեգիտիմությունն է այն գործոնը, որ պետք է հնարավորություն տա իր վրա հենվել և անվտանգային նոր համակարգ ստեղծել. վարչապետ

Լեգիտիմությունն է այն գործոնը, որ պետք է հնարավորություն տա իր վրա հենվել 
և անվտանգային նոր համակարգ ստեղծել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլոբալ անվտանգության փլուզվող միջավայրում ո՞րն է այն գործոնը, որը պետք է հնարավորություն տա իր վրա հենվել և անվտանգային, ըստ էության, նոր համակարգ ստեղծել։ Հայաստանը եկել է այն եզրակացության, որ այդ գործոնը լեգիտիմությունն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Որքա՞ն է հավանականությունը, որ 4 գյուղերի հատվածի սահմանազատումից հետո Ադրբեջանը չի ներկայացնի նոր, միակողմանի հավակնություններ այլ հատվածների նկատմամբ։ Արդյոք հետագա ճնշումների դեպքում Հայաստանը զիջումների չի գնա «Զանգեզուրի միջանցքի» առումով, ադրբեջանցիների վերադարձի առումով։ Չէ՞ որ Դուք ասացիք, որ եթե մենք չգնայինք այս գործընթացին` ավելի վատ սցենար կարող էր լինել։ Հիմա հնարավո՞ր են այլ ճնշումներ», - Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան Փաշինյանը նախ նշել է. 

«Ես նախ զարմանում եմ, թե մենք ինչքան հետևողական ենք շարունակում օգտագործել Ադրբեջանի առաջ քաշած խոսույթներն այն պայմաններում, երբ մենք ունենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Եվ մենք պետք է օգտագործենք նման խոսույթներ»։ 

Որոնք են երաշխիքները, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ չի դնի. ըստ վարչապետի` երաշխիքը Հայաստանի դիրքերի լեգիտիմությունն է։ 

«Սա շատ էական հանգամանք է՝ մեր դիրքերի լեգիտիմությունն արդեն իսկ մեր կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, որովհետև մեր դիրքերը լեգիտիմ են այստեղ։ 

Եվ մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է` մեր բոլոր քաղաքականությունները, խոսույթը, ասելիքը, անելիքը տեղավորել մեր լեգիտիմ հիմքերի և լեգիտիմ գծերի վրա։ Սա շատ կարևոր և էական հանգամանք է։ Եվ ես առիթ չեմ ունեցել հրապարակային ասելու, չնայած աշխատանքային ֆորմատներով ասել եմ, չեմ էլ բացառում, որ ինչ-որ դրվագներ հրապարակված լինեն, բայց նաև պետք է իմանանք, որ այդ թվում՝ 2021 թվականի իրադարձությունները, 2022 թվականի իրադարձությունները շատ դեպքերում միջազգային հանրությանը ներկայացվել են հենց 4 գյուղերի համատեքստում։ Այսինքն` ինչ-որ չափով փորձ է արվել, որոշ դեպքերում հաջող, օգտագործել, ցույց տալու համար, որ Հայաստանն է, որ գործում էր իր լեգիտիմ գծերից անդին։ Եվ մեր ռազմավարությունը, հիմա նաև անվտանգային և աշխարհաքաղաքական իրադրությունը վերլուծելով, և մեր ռազմավարությունները, նպատակադրումները, օրակարգը վերլուծելով մենք եկել ենք եզրակացության, որ գլոբալ առումով Հայաստանի անվտանգությունը փլուզվող միջավայրում, գլոբալ անվտանգության փլուզվող միջավայրում, ո՞րն է այն գործոնը, որը պետք է հնարավորություն տա իր վրա հենվել և անվտանգային, ըստ էության, նոր համակարգ ստեղծել։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ այդ գործոնը լեգիտիմությունն է», - ընդգծել է Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am