Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության համար ծառայություն իրականացնելու է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը. Փաշինյան

Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության համար 
ծառայություն իրականացնելու է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է՝ իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանի պահպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Օրինակ, ընդդիմությունը նշում է՝ կառավարության պատրաստած քարտեզից ենթադրելի է, որ Կիրանցի հատվածում սահմանազատվող տարածքից հայկական դիրքի հետքաշմանը զուգահեռ պետք է տեղի ունենա նաև մեր ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական մեկ դիրքի հետքաշում, կա՞ նման պայմանավորվածություն», - Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան` վարչապետն ասել է.

«Նախ եկեք արձանագրենք՝ մենք ասում ենք մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, որ մենք ասում ենք՝ պետք է վերարտադրել սահմանը: Վերարտադրել նշանակում է՝ գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանն արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա: 

Հիմա, օրինակ՝ երկու հաղորդագրություն է եղել, որ մենք արդեն սահմանային սյուներ ենք տեղադրել, այդ քարտեզի վրա մենք իմացել ենք որտեղ է այդ սահմանային սյունը և քարտեզի վրա մենք պատկերացում ենք ունեցել, թե մոտավորապես որտեղ է այդ սահմանային սյունը: Միևնույն է, երբ գնում ենք տեղում չափումներ անելու այդ GPS կոչված սարքի միջոցով, որը կոորդինատն է տեղորոշում գետնի վրա, միշտ էլ լինում են շեղումներ: Ընդ որում, տեսեք, մենք նաև քարտեզի վրա ենթադրենք շատ բարակ գիծ ունենք ճիշտ է՞ և մենք քարտեզի վրա տեսնում ենք գիծ, բայց քարտեզի մասշտաբից կախված այս գիծը գետնի վրա ունի լայնություն: Քարտեզի մասշտաբից կախված այս գիծը կարող է լինել 40 մետր լայն, այս գիծը կարող է լինել 15 մետր լայն և այսպես շարունակ: 

Սա ես ուզում եմ ասել տեղանքի հարցում կողմնորոշվելու մեթոդաբանության առումով: Ինչ վերաբերվում է սահմանազատված հատվածներին, ես կրկին ուզում եմ ասել, որ սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է՝ իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանի պահպանությունը: 

Այսինքն այդ հատվածում սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենա: Ի՞նչ նկատի ունեմ, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ և այդ դիրքը դուրս է գալիս, որովհետև Պաշտպանության նախարարությունն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու, ծառայություն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am