Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ օգտագործել իր զորքերը Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը՝ BBC-ին մեկնաբանելով Գազայի հատվածի ափերի մոտ լողացող հարթակի կառուցման հարցը։

Նրա խոսքվ՝ թագավորական նավատորմի RFA Cardigan Bay նավն իր տեսակով կլինի որպես նյութատեխնիկական հանգույց՝ նավամատույցի մոտ:

Քեմերոնի համոզմամբ՝ Գազա օգնության մատակարարումը կարող է իրականացվել կապալառու կազմակերպության կողմից, որը հուսալիորեն պաշտպանված կլինի։

«Բրիտանական զորքերը գետնին տեղակայելը ռիսկ է, որը մենք չպետք է վերցնենք: Նույն պատճառով ամերիկացիները չեն պատրաստվում ուղարկել իրենց զինվորականներին»,- ընդգծել է արտգործնախարարը՝ հավելելով, որ այս դեպքում ամերիկացիները և բրիտանացիները։ զորքերը կարող են ենթարկվել թիրախային հարձակումների։

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Գազայի հատվածում ժամանակավոր նավահանգիստ է ստեղծում՝ ծովով իրեն մարդասիրական օգնություն մատակարարելու համար։ Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան զորքերը նավերից չեն իջնի հումանիտար պարագաներ մատակարարելիս։

Գործող պլանի համաձայն՝ դրանք նախ բեռնվելու են Կիպրոսի նավերի վրա, իսկ այնտեղից օգնությունը կհասցվի նավահանգիստ։

Այնուհետև այն կտեղափոխվի օժանդակ նավեր, կհասցվի հատուկ ստեղծված նավամատույց, այնուհետև բեռնատարով կտեղափոխվի Գազայի բնակիչներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am