Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Եվրոպական ֆիլմերի փառատոնին Երևանում ավելի քան քսան կինոնկար կցուցադրվի

Եվրոպական ֆիլմերի փառատոնին Երևանում ավելի քան քսան կինոնկար 
կցուցադրվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում Երևանում Եվրոպական ֆիլմերի փառատոն կկազմակերպի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը կանցկացվի մայիսի 29-ից հունիսի 7-ը Կինոյի տան մեծ ու փոքր դահլիճներում:

Փառատոնում ընդգրկված է 23 ֆիլմ Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Դանիայից և Հայաստանից։

Ֆիլմերի ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է՝ ծանոթանալու եվրոպական կինոյին և այն կարևոր գաղափարներին, որոնք հեղինակները փորձել են փոխանցել ֆիլմերի միջոցով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am