Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով 
առողջապահական ծառայությունների տրամադրման համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մայիսի 16-ի նիստի ընթացքում հավանություն տվեց բյուջեից ևս 3 միլիարդ դրամ պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման որոշման նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը.

շտապօգնության ծառայություններ,

հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ

ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն

սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ

փոխպատվաստման ծառայություններ

ինֆեկցիոն ծառայություններ:

Ներկայացվեց նաև պետպատվերով սպասարկվող դեպքերի և ֆինանսավորման ծավալների աճը` վերջին տարիների համեմատականով: Նշվեց, որ Մասնավորապես, 2018թ. համեմատ` միայն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին տրամադրվող ծառայությունների և դժվարամատչելի հետազոտությունների սպասարկված դեպքերի թիվը եռապատկվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am