Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո

ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր 
Ստանո

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան պետության ճանաչումը պատկանում է բացառապես ԵՄ անդամ պետությունների իրավասությանը, և նրանք այս հարցում միաձայն չեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում։

«Ինչ վերաբերում է պաղեստինյան պետության ճանաչմանը, ապա սա ամբողջովին ազգային իրավասության հարց է: ԵՄ-ն դրանում որևէ դեր չի խաղում: Յուրաքանչյուր անդամ պետություն որոշում է ընդունում իր իրավասությանը, իր հնարավորություններին համապատասխան, որպեսզի ճանաչի կազմակերպությունը, երկիրը», - Ստանոյի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝ նման հարցերի շուրջ «ԵՄ-ի մակարդակով համակարգման անհրաժեշտություն գոյություն չունի»։ Իսկ Եվրամիության դիրքորոշման համար անհրաժեշտ է անդամ պետությունների միաձայնությունը։

Դրա հետ մեկտեղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը նշել է, որ ԵՄ անդամ երկրների դիրքորոշումները Պաղեստինի ճանաչման հարցում «սաստիկ տարբերվում են», և այս հարցի շուրջ չկա միաձայնություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am