Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան 
հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և  ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը:

17158732257377.jpeg (970 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները բարձր են գնահատել 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան հանդիպման անցկացումը և հանգամանալից անդրադարձ կատարել ԵՄ՝ Հայաստանին աջակցության նոր «Դիմակայունություն և աճ» ծրագրին՝ նախատեսված 2024-2027 թվականների համար:

Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ծրագրում նախանշված առաջնահերթությունների արդյունավետ իրականացումը մեծապես կնպաստի Հայաստանի համապատասխան կարողությունների ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը:

Նշվում է, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-ԵՄ բազմոլորտ համագործակցության զարգացման ներկայիս ընթացքը՝ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների ամբողջական իրականացումը և մոտ ապագայում Գործընկերության առաջնահերթությունների վերանայված և առավել հավակնոտ օրակարգի ընդունումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am