Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել

Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ևս մեկ վիրահատության է ենթարկվել մահափորձից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է երկրի կառավարության փոխնախագահ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը:

«Ֆիցոն այսօր վիրահատվել է», — ասել է նա:

Կալինյակի խոսքով՝ վարչապետի վիճակը մնում է ծանր, բայց կայուն։

Ֆիցոյի դեմ մահափորձ է կատարվել մայիսի 15-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստից հետո: Վարչապետին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոց։ Կասկածյալը ձերբակալվել է դեպքի վայրում։

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակվողը գործել է քաղաքական դրդապատճառներով։ Նրան սպառնում է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

Սլովակիայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրի վարչապետի դեմ մահափորձը կատարել է 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան, որը կրակել է Ֆիցոյի վրա, երբ վարչապետը մոտեցել էր ողջունելու նիստի անցկացման վայրի մերձակայքում հավաքված մարդկանց։ Հանրապետության ՆԳ նախարարությունը հայտնել է, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակած անձը գործել է միայնակ, մասնակցել է հակակառավարական ցույցերին, սակայն կապված չէ արմատական ​​խմբավորումների հետ։ Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը համաձայն չի եղել երկրի նախարարների կաբինետի գործողությունների հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am