Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հերոինին նմանվող զանգված է հայտնաբերվել

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հերոինին նմանվող 
զանգված է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ունենալով օպերատիվ տեղեկություններ, մայիսի 17-ի ժամը 13։15-ի սահմաններում, կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Կ․Խ․-ին հրավիրել են աշխատասենյակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, նա քրեակատարողական ծառայողների պահանջով ներկայացրել է տաբատում թաքցված փաթեթը, որի մեջ առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,22 գրամ, շագանակագույն զանգված։

Ըստ աղբյուրի՝ քաղաքացի Կ․Խ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am