Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող գերիների խնդրի վրա

Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել 
Ադրբեջանում պահվող գերիների խնդրի վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ադրբեջանում  Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ լուրով կիսվել է «Ինսթագրամ»-ի իր էջում։

bbbbb.png (596 KB)

Հենրիխ Մխիթարյանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին միացել էր իր հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը և այլ գերեվարված անձանց։

Ադրբեջանը ևս հինգ ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի, երրորդ նախագահ Բակո Սահակյանի, չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԼՂ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի կալանքի ժամկետը, որոնք ներկայումս անօրինական կերպով պահվում են Բաքվում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am